Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • «Պարում է Երևանը»՝ Կարապի լճի տարածքում

    «Պարում է Երևանը»՝ Կարապի լճի տարածքում

    28.07.2017| 17:13
    Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 29-ին՝ ժամը 18:00-22:00-ն, մայրաքաղաքի Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարերին նվիրված միջոցառում:
  • Հնդկաստանում հեղեղումների պատճառով մահացել է մոտ 600 մարդ

    Հնդկաստանում հեղեղումների պատճառով մահացել է մոտ 600 մարդ

    28.07.2017| 17:11
    Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017-ին մահացել է մոտ 600 մարդ, հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուն: 226 հազար մարդ բնակվում է ճամբարներում, 63 հազարի տները քանդվել են, վնասվել են 280 հազար հեկտար ցանքատարածություններ:
  • Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

    Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

    28.07.2017| 17:11
    Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը:
  • Օգոստոսին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի 39-40 աստիճանի

    Օգոստոսին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի 39-40 աստիճանի

    28.07.2017| 17:10
    Օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր կլինի հուլիսյան ջերմաստիճանից: Ամենաշոգ օգոստոս ամսիսները հանրապետությունում դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
  • Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության վերաբերյալ

    Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության վերաբերյալ

    28.07.2017| 17:08
    Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970-ին ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994-ին ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են: Նշանակվել են փորձաքննություններ: Ռ. Մ.-ն և Ն. Ս.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
  • ԱՄՆ-ի Սենատը մերժեց Օբամայի առողջապահական բարեփոխումները չեղարկելու Թրամփի նախաձեռնությունը

    ԱՄՆ-ի Սենատը մերժեց Օբամայի առողջապահական բարեփոխումները չեղարկելու Թրամփի նախաձեռնությունը

    28.07.2017| 17:07
    ԱՄՆ-ի Սենատը մերժեց առողջապահական համակարգում Բարաք Օբամայի բարեփոխումները փոխարինելու օրինագիծը՝ լուրջ տարաձայնություն առաջացնելով նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
  • Պակիստանի վարչապետը պաշտոնազրկվեց

    Պակիստանի վարչապետը պաշտոնազրկվեց

    28.07.2017| 17:06
    Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով:
  • Թուրքիայում կպատժվեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը վիրավորող» պատգամավորները

    Թուրքիայում կպատժվեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը վիրավորող» պատգամավորները

    28.07.2017| 17:06
    Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների մշակած՝ պատգամավորների վարքին, արտաքին տեսքին և խորհրդարանի նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը՝ հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
  • Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը մտահոգել է Եվրամիությանը

    Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը մտահոգել է Եվրամիությանը

    28.07.2017| 17:05
    ՌԴ-ի դեմ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց՝ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի դեմ սահմանափակումները վտանգի տակ դնեն ԵՄ էներգետիկ անվտանգությունը:
  • Ռուսաստանը երկարաձգեց ռազմական ներկայությունը Սիրիայում

    Ռուսաստանը երկարաձգեց ռազմական ներկայությունը Սիրիայում

    28.07.2017| 17:04
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում։ Հուլիսի 27-ին նրա ստորագրած օրենքով վավերացվել է Սիրիայի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանն իր ավիաբազան Սիրիայի տարածքում կպահի 49 տարի, գումարած 25 տարի ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը: